Ձկնյուղի դեղահաբը սրտի կաթվածը չի կանխում. հետազոտություն
Ընդունված է, որ ձկան յուղն օգնում է սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց: Միլիոնավոր մարդիկ այդ նպատակով ձկնամթերք են ուտում: Սակայն արդյո՞ք նույն ազդեցությունն ունի ձկնյուղի դեղահաբը:
Ինչպես նշում է healthland.time.com բժշկական կայքը, Սեուլի ազգային համալսարանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ձկնյուղի հաբն ըստ էության չի խթանում սրտային հիվանդություններով տառապող մարդկանց առողջությանը:
Փորձաքննության ժամանակ հետազոտվել են հազարավոր սրտային հիվանդներ, որոնք տարիներ շարունակ օգտագործել են ձկնյուղի դեղահաբեր:
«Այսպես կոչված օմեգա 3 ճարպային թթուները դեղահաբերում լիարժեք չեն կատարում իրենց դերը», - նշել է գիտնական Սյու Կվոն Մյունը, հավելելով, որ մինչ օրս կատարված փորձաքննություններն այնքան էլ հավաստի չեն եղել:










