Հայաստանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք հեռահաղորդակցության ոլորտին նվիրված համաժողովին

10:50 • 11.04.12

Ստամբուլում ապրիլի 19-ին կանցկացվի Կասպյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների տեղեկատվական, հեռահաղորդակցության ու ներդրումային տեխնոլոգիաների Caspian Telecoms ցուցահանդեսն ու միջազգային 11-րդ համաժողովը:

Kzinform.com-ի հաղորդմամբ` համաժողովին ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Բուլղարիայի ու Հունաստանի պաշտոնական պատվիրակություններն ու առևտրային կազմակերպությունները:

Համաժողովի շրջանակում յուրաքանչյուր երկրի հնարավորություն կտրվի ներկայացնել հեռահաղորդակցության ու ՏՏ ոլորտի ձեռքբերումները միջազգային ընկերություններին ու ներդրողներին:

Հայաստանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք հեռահաղորդակցության ոլորտին նվիրված համաժողովին