Ռոբոտ ուղղաթիռներն ինքնուրույն կգտնեն ծովահենների նավերը
Ամերիկյան ռազմածովային ուժերը համալրվել են նոր MQ-8 Fire Scout տեսակի ռոբոտ ուղաթիռներով, տեղեկացնում է vesti.ru կայքը:
Նշվում է, որ նոր ռոբոտ ուղաթիռների առաքելությունը ծովահենների նավերը հայտնաբերելն է:
«Մարդիկ երկար ժամանակ են կորցնում, տեսախցիկների նկարահանած տեսանյութերը ուսումնասիրելու համար, մինչդեռ ուղղաթիռում տեղակայված հատուկ ծրագրի շնորհիվ, այն ինքնուրույնաբար կարող է տարբերել ու բացահայտել ցանկացած տեսակի նավ»,- ասել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի սպա Քեն Հեքեն:
Յուրահատուկ ուղղաթիռում տեղակայված են մի քանի բարձրորակ սովորական և գիշերային տեսախցիկներ, որոնց շնորհիվ պատրաստված տեսանյութերը հաղորդվում են 3D ձևաչափով:










