Երջանկությունը մարդկանց աղքատացնում է. հետազոտություն

18:10 • 12.04.12

Այն մարդիկ, որոնք երիտասարդ տարիքում իրենց երջանիկ են համարել, հետագայում եկամտի առավել ցածր մակարդակ են ունենում, քան կյանքից դժգոհ իրենց հասակակիցները:

Հոգեբան Էդվարդ Դիների հետազոտության արդյունքները հրապարակվել են The Washington Post թերթում` «Շատ երջանկությունը ձեզ կարող է դժբախտացնել» վերտառությամբ:

Դիներն ու իր գործընկերները երիտասարդ ամերիկացիների հարցումները սկսել էին դեռևս 1976 թ.-ից: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ուսանողական տարիներին իրենց լիովին երջանիկ են համարել, արդեն 30 տարեկան հասակում սկսել են վաստակել միջինը 3.500 դոլար պակաս գումար, քան իրենց «դժբախտ» հասակակիցները:

Գիտնականների կարծիքով` երջանիկները հազվադեպ են զգում աշխատանքը փոխելու և լրացուցիչ կրթություն ստանալու անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով նրանց եկամուտը ցածր է: Նույնիսկ «շատ երջանիկները» կիսատ են թողնում ուսումը` այդպիսով չստանալով դիպլոմ:

Երջանկությունը մարդկանց աղքատացնում է. հետազոտություն