Բացառիկ հիվանդությունը բյուրեղացնում է բրիտանացի փոքրիկների մարմինները
Բրիտանուհիներ Էմիլի Քեմփի և նրա քրոջ մոտ բժիշկները բացառիկ հիվանդություն են հայտնաբերել, տեղեկացնում է meddaily.ru կայքը:
Երեխաների ծնողներն ամիսներ շարունակ չեն կարողացել հասկանալ թե ինչու են իրենց աղջիկներն անընդհատ փսխումներ ունենում: Տարբեր հետազոտություններից հետո պարզվել է, որ երեխաները տառապում են ցիստինոզ հիվանդությամբ:
Ողջ աշխարհում այս ախտորոշումը հայտնաբերվել է ընդամենը 2 հազ մարդու մոտ, ինչը նշանակում է, որ դրանով հիվանդանալու հավանականությունը հավասար է 1/3.5մլն-ի:
Ցիստինոզի ժամանակ մարդու ողջ մարմինը բյուրեղանում է: Այժմ փոքրիկներին մի քանի բարդ վիրահատություն է սպասվում, որոնց ընթացքում նրանց մի շարք օրգաններ կփոխպատվատվեն:










