Վատիկանի և Oքսֆորդի համալսարանները հնագույն ձեռագրերը կներկայացնեն համացանցում
Օքսֆորդի համալսարանի և Վատիկանի գրադարանների մոտ 1.5 մլն հնագույն ձեռագրեր կթվայնացվեն և հասանելի կլինեն համացանցում, գրում է Reuters-ը:
Թվայնացված ձեռագրերի հավաքածուն ներառում է 15-րդ դարի տպագիր գրքեր, հունական և հրեական հնագույն ձեռագրեր:
Նյութերի 2/3-ը կտրամադրի Վատիկանը, իսկ մնացածը Օքսֆորդի «Բոդլեյան» գրադարանները:
Բրիտանական գրադարանի տնօրեն Սառա Թոմասն այս առիթով նշել է.«Այս հնագույն ձեռագրերի, գրքերի թվայնացումն ու համացանցում տեղադրումը կօգնի հաղթահարել ժամանակի և տարածության պատնեշը` գիտելիք ստանալու ճանապարհին:
Թվայնացումը հնարավորություն կտա գիտնականներին ուսումնասիրել նախկինում տարբեր վայրերում կենտրոնացած նյութերը:»:
Ծրագրի ֆինանսավորումը ստանձնել է Պոլոնսկի հիմնադրամը`տրամադրելով 3.8մլն դոլար:










