Կոսմետիկայում առկա քիմիկատները նպաստում են շաքարախտի զարգացմանը
Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ կոսմետիկայում և պոլիեթիլենային իրերում լայնորեն կիրառվող քիմիական նյութերը կարող են բարձրացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում է Foxnews-ը:
Շվեդիայի Ուպսալայի համալսարանի գիտնականները 70 տարեկան 1, 016 մարդկանց շրջանում ֆտալատ քիմիկատի թեստ են անցկացրել: Այդ քիմիկատները հիմնականում կիրառվում են պոլիեթիլենային իրերում և կոսմետիկայում՝ ինչպիսիք են օրինակ օծանելիքը և արհեստական արևայրուքի քսուկները:
Նույնիսկ հաշվի առնելով այլ գործոններ, որոնք կարող են հանգեցնել շաքարախտի, այդ թվում՝ գիրությունը և ծխելը, հետազոտողները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ում արյան մեջ նկատվում է ֆտալատ քիմիկատի բարձր մակարդակ, ենթարկվում են շաքարախտ ձեռք բերելու ռիսկին:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ ֆտալատ մետաբոլիտներ կապված են շաքարախտի զարգացման հետ» - ասել են հետազոտության հեղինակները:










