Ճապոնացիները ծովախեցգետինով աշխատող համակարգիչ են ստեղծել

10:40 • 13.04.12

Ճապոնական Mictyris guinotae ընկերությունը ստեղծել է համակարգիչ, որն աշխատում է ծովախեցգետիններով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կոբեի համալսարանի գիտնականները համակարգիչներում ստեղծել են բիոմետրիկ տարածք, որտեղ ազատ շարժվում են ծովախեցգետինները:

Կենդանիների համար պրոցեսորներում հատուկ միջանցքներ են ստեղծված, որտեղ քայլելիս դրանք AND և OR ֆունկցիան են կատարում: Այս համակարգը օգտագործվում է բալեստիկ խնդիրների լուծման համար:

Այսկերպ ճապոնացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին համակարգիչները, որտեղ կենդանիներ են «բնակվում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի գիտնականները ստեղծել էին նման համակարգիչներ, սակայն դրանցում ծովախեցգետինների փոխարեն բիլիարդի գնդեր էին օգտագործված:

Ճապոնացիները ծովախեցգետինով աշխատող համակարգիչ են ստեղծել