Չեչնիայում հայտնաբերվել են դինոզավրերի քարացած ձվեր (լուսանկարներ)

13:07 • 13.04.12

Չեչնիայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի աշխատակիցները Շարոյի մարզում պեղումների արդյունքում հայտնաբերել են դինոզավրերի քարացած ձվեր: Life News-ի հաղորդմամբ` հայտնաբերվել է 25 սմ-ից 1 մետր տրամաչափով 40 հատ ձու:

«Չեչնիան` զբոսաշրջության կենտրոն» արշավախմբի մասնակիցների կարծիքով` դինոզավրերը ձվադրել մոտ 60 մլն տարի առաջ: 

«Մենք վերցրել ենք մի քանի նմուշ` դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը ստուգելու համար»,- ասել է Սայիդ-Էմին Ջաբրայիլովը:

Նրանց կարծիքով` գտածոն պատկանում է բուսակեր դինոզավրերին: Սակայն հստակ ենթադրությունների համար անհրաժեշտ է պալեոնտոլոգ: Չեչնիայում նման մասնագետ չկա, այդ իսկ պատճառով գիտնական կհրավիրվի Մոսկվայից: Ռադիո-ածխածնային անալիզից հետո հնարավոր կլինի հստակ ասել դրանց ծագումնաբանության մասին:

Чеченские ученые обнаружили 40 яиц динозавров

Находке не менее 60 миллионов лет

 

Չեչնիայում հայտնաբերվել են դինոզավրերի քարացած ձվեր (լուսանկարներ)