Ռոբոտ աղջիկը Ճապոնիայում առաջին համերգն է տվել (տեսանյութ)
Geminoid F ռոբոտը, որը ստեղծվել է Օսակայի համալսարանում՝ պրոֆեսոր Հիրոշի Իշիգուրոյի ղեկավարությամբ, առաջին համերգն է տվել: Անդրոիդը, որը աղջկա կերպարով է, գործիքային նվագակցությամբ երգ է կատարել, հաղորդում է dni.ru պարբերականը:
Կաուչուկից «կաշվով» պատված անդրոիդի մարմինը թաքցնում է 12 շարժիչներ, որոնք ռոբոտին հնարավորություն են տալիս մարդկային դիմախաղ ունենալու և դեմքի 65 տարբեր արտահայտություն ներկայացնելու:
Բացի այդ, Geminoid F-ը կարողանում է ժպտալ, հոնքերը շարժել, բերանը շարժել և երգել, ինչպես նաև ձայնագրությունները նվագարկել ու այլ մարդկանց ձայներ արտաբերել:










