Ճապոնիայի գիտնականները համակարգիչ են ստեղծել, որը կրաբների միջոցով է աշխատում
Ճապոնիայի գիտնականները պրոցեսոր են ստեղծել, որը տրամաբանական գործողություններ է կառուցում` սահմանափակ տարածքում Mictyris guinotae տեսակի կրաբ-զինվորների շարժման հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ բրիտանական գիտնականները կենսաչիպ էին ստեղծել, որի մեջ ավանդաբար կիրառվող կիսահաղորդիչների փոխարեն «աշխատել է» Physarum polycephalum սունկը և քիմիական համակարգիչը, որի աշխատանքի հիմքում նատրիումի ացետատի բյուրեղացումն է դրված, որը պինդ վիճակում հայտնի է որպես «տաք սառույց»: Նման փորձերի համար հիմք է ծառայել ամերիկացի գիտնականներ Էդ Ֆրիդկինի և Թոմմազո Թոֆֆոլիի( Ed Fredkin, Tommaso Toffoli) կողմից 1980-ական թվականներին կատարած ուսումնասիրությունները, որոնք փորձում էին հաշվումները կառուցել բիլիարդի գնդերի «վարքի» հիման վրա:
«Բիլիարդային» պրոցեսորը իրենից մի տարածություն է ներկայացնում, ուր գնդերը տեղաշարժվում են, և տեղեկատվությունը համակարգվում է համակարգի երկու վիճակների օգնությամբ` գնդի առկայության և բացակայության:
Ճապոնական Կոբե համալսարանի գիտնականները, հետևելով նման տրամաբանությանը, երկրաչափորեն կազմակերպված տարածություն են ստեղծել, որտեղ բիլիարդի գնդերի փոխարեն կրաբներն են շարժվել: Նման պայմաններում` գիտնականների պնդմամբ, կրաբների քաոտիկ շարժումը, որը կարելի է դիտարկել բնության մեջ, իրականում համակարգված են:
«Կրաբային պրոցեսորը» իրենից միջանցքներ է ներկայացնում, որոնցով անցնում են կենդանիները: «Եվ»(AND) ֆունկցիայի համար օգտագործվում է երկու մուտքով և մեկ ելքով միջանցքը, իսկ «ԵԹԵ» –ի (OR) համար խաչաձև լաբիրինթը` երկու մուտքով և երեք ելքով: Նման համակարգ կարելի է ծրագրավորել բալեստիկ խնդիրների համար, նույն կերպ, ինչպես «լուծել» են բիլիարդի գնդերը:
Այդկերպ, ճապոնացի գիտնականները, կիրառելով «բիլիարդի գնդերի պրոցեսորի» տրամաբանությունը, առաջին անգամ ստեղծել են համակարգչային կենսաֆիզիկական միջավայր, երբ բինար համակարգի տրամաբանության մեկեր հանդիսանում են առանձին կենդանի օրգանիզմներ, իսկ տրամաբանական գործողությունները կառուցվում են տարածության մեջ դրանց տեղաշարժման հիման վրա:










