Ինտելը կիջեցնի ուլտրաբուքերի գինը մինչև 700 դոլարի
«Ինտել» ընկերության ներկայացուցիչները խոստացել են, որ ամենաուշը այս տարվա սեպտեմբերին ուլտրաբուքերի գինը կիջեցվի մինչև 700 դոլարի, տեղեկացնում է cnews.ru կայքը, հավելելով, որ ընկերությունը խոստացել է 2012թ.-ի ընթացքում 75 նոր տեսակի ուլտրաբուքեր արտադրել:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով` սեպտեմբերին գների իջեցումը պայմանավորված է ուսումնական տարվա մեկնարկի հետ:
Այս պահի դրությամբ` շուկայում ուլտրաբուքերի միջին գինը մոտ 1000 դոլար է:
Տեղեկացնենք, որ վերջերս գների կտրուկ նվազեցման մասին հայտարարություն էր տարածել համակարգիչներ արտադրող «Էյսեր» ընկերությունը:










