Ճապոնացիները համբուրվող պաստառ են ստեղծել
Ճապոնիայի Կեյոյի համալսարանի գիտնականները համբուրվելու ընդունակությամբ օժտված թվային պաստառ են ստեղծել, տեղեկացնում է news.com.au կայքը:
Նախագծի հեղինակ Քեիդի Օգավան նշել է, որ համբուրվող պաստառները մեծ հեռանկար ունեն: Մասնավորապես` նրանք առաջիկայում նախատեսում են պաստառներին պատկերել աստղերի դիմանկարներ:
Համբուրվող պաստառն աշխատում է շատ պարզ եղանակով. այնտեղ պատկերված աղջիկն իր ջերմ վերաբերմունքն է ցուցաբերում «իրեն» համբուրողին, տպավորություն ստեղծելով` թե պաստառի մյուս կողմում իրական մարդ է կանգնած:










