Մսի օգտագործումը`կլիմայական աղետների հիմնական պատճառ. հետազոտություն

17:33 • 13.04.12

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Woods Hole Research հետազոտական կենտրոնի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ապագայում կլիմայական աղետներից աշխարհը զերծ պահելու համար մարդիկ պետք է 50%-ով կրճատեն մսի օգտագործումը, գրում է The Guardian-ը:

Պարզվում է, որ խոշոր եղջերավոր անասունների կերն աճացնելու համար օգտագործվող պարարտանյութերը զգալիորեն նպաստում են կլիմայական փոփոխությունների: Ուստի օգտագործվող մսի ծավալների կրճատման դեպքում կկրճատվի նաև վնասակար պարարտանյութերի օգտագործումը:

Այս պարարտանյութերը համարվում են գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը, և մասնագետները զգուշացնում են, որ մսի կրճատումը անհրաժեշտ է իրականցնել մինչ 2050թ.-ը`աղետալի տաքացումը կանխելու համար:

Հետազոտական աշխատանքների ղեկավար Էրիկ Դեվիդսոնը նշել է, որ մսի օգտագործման ծավալների կրճատումը առավելապես վերաբերվում է զարգացած երկրներին: Սակայն գիտնականն ընդունում է, որ դա չափազանց բարդ գործընթաց է, քանի որ զարգացած երկրներում մսի օգտագործումը հիմնականում կանոնավոր բնույթ է կրում: Զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, ինչպես օրինակ Չինաստանը և Հնդկաստանը, տնտեսության աճի ցուցանիշի բարձրացման հետ մեկտեղ բարձրացել են նաև մսի օգտագործման ցուցանիշները;

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները մեծ ուշադրություն են դարձրել նախորդ մի քանի տարիներին կլիմայական փոփոխությունների վրա գյուղատնտեսության ազդեցությանը, ինչպես նաև դրան զուգահեռ բնակչության ավելացող քանակին բավարար սննդով ապահովելու հարցին:

Այժմ որոշ գիտնականներ փորձում են արհեստական միս ստեղծել` ապագայում կլիմայական աղետից խուսափելու համար:
Պարարտանյութերից և կենդանական արտաթորանքից արտազատվող ազոտային օքսիդը կլիմայական փոփոխությունների գլխավոր «մեղավորն» է:

Դեվիդսոնը նաև առաջարկում է լուրջ փոփոխություններ կատարել գյուղատնտեսական մեջ, մասնավորապես, զարգացնել ձմեռային պայմաններում բերքի մշակմանը, ինչը կնպաստի ազոտի ներծծմանը և կկանխի դրա արտազատումը մթնոլորտ: 

Մսի օգտագործումը`կլիմայական աղետների հիմնական պատճառ. հետազոտություն