Այսուհետ բերանի խոռոչի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել 20 րոպեում

14:11 • 13.04.12

ԱՄՆ-ի Ռայս և Շիֆերդ համալսարանի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է բերանի խոռոչի քաղցկեղն ախտորոշող նոր մեթոդ, ինչն ատամնաբույժից ընդամենը 20 րոպե կպահանջի, գրում է Daily Mail-ը:

Այս նորագույն մեթոդով` հատուկ խոզանակի օգնությամբ հիվանդի բերանից բջիջներ են վերցվում և տեղադրվում են հատուկ սենսորային չիպերով զինված, արտաքուստ բանկային քարտի նմանվող քարտի մակերեսին: Այնուհետև քարտը տեղադրվում է ախտորոշող հատուկ սարքի մեջ, որն էլ 20 րոպեների ընթացքում տալիս է հիվանդի ճշգրիտ ախտորոշումը:

Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում այս մեթոդը կփոխարինի բիոպսիային: Մեթոդի առավելություն, արագ լինելուց բացի, նաև անցավությունն է:

Ներկայումս տվյալ հիվանդության ախտորոշման համար օգտագործվում է բիոպսիայի մեթոդը, որի կիրառման դեպքում ատամնաբույժը կտրում է լեզվի փոքր մասը` լաբորատոր փորձաքննության համար: Այս գործընթացը սովորաբար տևում է 2-3 շաբաթ: 

Այսուհետ բերանի խոռոչի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել 20 րոպեում