Lexus LFA սուպերմեքենայի հետնորդը կրկնակի հզոր կլինի և կարժենա 1 մլն դոլար (լուսանկարներ, տեսանյութ)
Lexus-ի նոր ավտոմեքենան պետք է փոխարինի LFA մոդելին՝ զգալիորեն գերազանցելով իր նախորդին ինչպես տեխնիկական ցուցանիշներով, այնպես էլ գնով, հաղորդում է AutoNews պարբերականը:
Որոշ տեղեկություններով, LFA-ի հետնորդը երկու անգամ ավելի հզոր կլինի, և այդ սուպերմեքենայից միայն 100 օրինակ կարտադրվի:
Հիշեցնենք, որ 2009թ. ներկայացվոծ Lexus LFA-ն, ունենալով 4,8 լ. աշխատանքային ծավալով 10 մխոցային շարժիչ, 560 ձիաուժ հզորություն է զարգացնում, իսկ մինչև 100 կմ/ժ արագության հասնում է 3,7 վայրկյանում: Սուպերմեքենայի առավելագույն արագությունը 325 կմ/ժ է:
ԱՊՀ տարածքում (Ռուսաստանում ներառյալ) Lexus-ի նոր թանկարժեք սուպերմեքենայի նախնական պատվերն անհնար է, քանի որ ընկերությունն այս տարածաշրջանին քվոտաներ չի տրամադրել:















