Ստեղծվել է աշխարհի «ամենադաժան» զարթուցիչը (տեսանյութ)

12:45 • 14.04.12

ԱՄՆ-ի Նյու Յորքի բնակիչ 25-ամյա Փոլ Սամիթը ստեղծել է աշհարհի «ամենադաժան» զարթուցիչը, տեղեկացնում է «Օդիսենթրալը»։

Ինչպես նշել է հեղինակը՝ սովորաբար, մարդիկ նախընտրում են զարթուցիչի զանգերի ներքո քնել կամ շատ ուշ են արթնանում, սակայն իր ստեղծած «Ռամոս» զարթուցիչի դեպքում անհնար է չարթնանալ։

Պատճառն այն է, որ
 զարթուցիչն աշխատում է յուրահատուկ սկզբունքով. նախ 10 վայրկյան զնգում է, որից հետո զանգերն ավելի են ուժգնանում և անջատելու միակ տարբերակն անվտանգության ծածկագիրը հավաքելն է։ 

Այս պահի դրությամբ՝ Սամիթը վաճառել է շուրջ 400 զարթուցիչ, որոնց գինը տատանվում է 200-ից 800 ԱՄՆ դոլարի սահմաններում։

 

Ստեղծվել է աշխարհի «ամենադաժան» զարթուցիչը (տեսանյութ)