Գիտնականները պատրաստվում են մարդու ուղեղ ստեղծել
Շվեյցարացի Հենրի Մարկրամը և մի շարք եվրոպացի գիտնականներ, օգտագործելով աշխարհի ամենահզոր համակարգիչը, պատրաստվում են մարդկային ուղեղ ստեղծել, որն ի վիճակի կլինի պայքարել ուղեղի հիվանդություների դեմ,գրում է Daily Mail-ը:
Գիտնականները մտադիր են համադրել ուղեղի գործունեության վերաբերյալ մինչ այս հայտնի տեղեկությունները և կրկնօրինակել դրանք էկրանի վրա` մինչև անգամ մարդու անհատական մոլեկուլների և բջիջների քանակը:
Ուղեղի ստեղծումը երկարատև գործընթաց է (12 տարի):Այն կստեղծվի Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքի գիտական մի կայանում, որտեղ արհեստական ուղեղի հազարավոր եռաչափ պատկերները հնարավորություն կտան գիտնականներին ուսումնասիրել դրա տարբեր հատվածները և հետևել դրանց փոխգործակցության գործընթացին:
Աշխատանքների ղեկավար Մարկրամը նշել է. «Միլիարդավոր նեյրոններից կազմված ուղեղի բարդ կառուցվածքը բարդություններ է առաջացնում նյարդաբանների համար դրա աշխատանքը հասկանալու համար: Մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք ուղեղի աշխատանքը, որպեսզի հասկանանք, թե ինչն է մեզ մարդ դարձնում»
Եթե գիտնականներին հաջողվի իրականցնել այս բարդ նախագիծը,ապա հնարավոր կլինի պայքարել ուղեղի այնպիսի հիվանդությունների դեմ ինչպիսիք են Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները:Բացի այդ որոշ չափով պարզ կդառնա,թե ինչպես է մարդը մտածում և որոշումներ ընդունում:
Բացի այդ, նախագծի բարեհաջող իրականացման դեպքում հնարավոր կլինի ուղեղի հիվանդությունների համար նախատեսված նորագույն դեղամիջոցները նախևառաջ փորձարկել արհեստական ուղեղի վրա`խուսափելով մարդկային փորձերից:
Սակայն գիտնականների այս նախագիծը միանշանակ չի ընդունվել: Նրանք արդեն հասցրել են ստանալ«Ֆրանկենշտեյնի թիմ» մականունը:
Նախագծի արժեքը 1մլրդ եվրո է և այս մասնակիորեն կֆինանսավորվի ԵՄ-ի կողմից:










