Երևանում մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ փոխակերպվող հասարակության թեմայով
Երևանում այսօր մեկնարկեց Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) հիմնախնդիրներ թեմայով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը, որ կտևի ապրիլի 16-17–ը, իրականացվում է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ:
«Փոխակերպվել չի նշանակում դեն նետել ինչ կա, այլ նշանակում է, որ պետք է ժառանգենք բարին, լավը, ինչ օգնում է մեր ժողովրդի զարգացմանը:
Սա փոխակերպվող հասարակության կարևոր խնդիրներից է»,- գիտաժողովիի իր բացման խոսքում ասաց Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առնընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գևորգ Բրուտյանը:
Նա նշեց, որ գիտաժողովին կքննարկվեն փոխակերպվող հասարկության զարգացման վերաբերյալ գիտական և տեսական հարցեր:
Զարգացող հասարակության համար նա կարևոր խնդիր համարեց նոր և միջազգային չափանիշնմերին համապասխան համալսարան ունենալը, ինչ, նրա կարծիքով, հեշտ չէ, բայց պետք է ձգտել դրան:
Բրուտյանը առանձնակի կարևորություն տվեց գիտաժողովին, քանի որ, նրա խոսքով, առաջին անգամ Հայաստանում են խոշոր գիտնականներ
Մեծ Բրիտնիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Դանիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից և Չեխիայից:
Խ. Աբովյանի ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ, Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին`չափազանց հետաքրքրական և արդիական գնահատեց գիտաժողովի թեման:
«Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի, որպեսզի մանկավարժական համալսրանի կապերը ամրապանդվեն արտասահմանյան համալսարանների հետ` հասցնելով համալսարանի մակարդակը լավագույն համալսարնների մակարդակին»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև փոխակերպվող հասարակության մի քանի առանձնահատկություններին: Ըստ նրա՝ առաջինն
աշխարհում կատարվող աննախադեպ արագ փոփոխություններն են:
«Երբեք այսքան արագ փոփոխություններ չեն կատարվել: Երկրորդ` էապես ուժգնացել են փոխազդեցությունները: Երրորդ` ձևավորվում է նոր տիպի հասարակություն` պոստինդուստրիալ: Հասարակություն, որտեղ առանցքը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է»,- ասաց վարչապետը:
Այուհետ Գևորդ Բրուտյանի կողմից Վարչապետ Տիգրան Սարգսյանը արժանացավ Փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչման և պարգևատրվեց Դավիթ Անհաղթի հուշամեդալով:
«Շնորհակալ եմ, պարտավորեցնող է։ Իհարկե, սա նշանակում է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք գիտությանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Բրուտյանը տեղակցրեց, որ գիտաժողովի երկու օրերի ընթացքում գիտնականները հանդես կգան զեկույցներով:










