Գիտնականները սառցադաշտերի անսպասելի աճ են գրանցել Ասիայում

00:17 • 16.04.12

Ֆրանսիացի երկրաբանները, մեծ Հիմալայներում անոմալ աճող սառցադաշտ են հայտնաբերել: Այդ հատվածում սառցածածկույթը աստիճանաբար աճում և մեծացնում է զանգվածը, ի տարբերություն նույն լեռնազանգվածի այլ հատվածների և ողջ մոլորակի, որտեղ սառցածածկույթը աստիճանաբար վերանում է, ասվում է Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում:

Կարակորումի լեռների սառցածածկույթը, վերջին 8 տարիների ուսումնասիրության ժամանակաշրջանում, գնալով ավելանում է: Դա հակասում է սառցադաշտերի նվազման համընդհանուր երևույթներին, որոնք դիտարկվում են աշխարհի տարբեր վայրերում:

Երկրաբանները կարծում են, որ նման անոմալիայի պատճառ կարող է լինել կլիմայական պայմանների փոփոխությունը: Ներկայում, Կարակորում ավելի քիչ տաքություն է թափանցում, քան Հիմալայների այլ հատվածներ, ինչպես նաև դրան նպաստել է ավելի հաճախակի ու ինտենսիվ ձյան տեղումները:
 

Գիտնականները սառցադաշտերի անսպասելի աճ են գրանցել Ասիայում