Կանանց բարոյական նկարագիրն ավելի բարձր է, քան տղամարդկանցը. հետազոտություն
Բարոյականության հարցում կանանց և տղամարդկանց երկարատև պայքարը կարելի է ավարտված համարել, քանի որ այս հարցում կանայք են հաղթողը, գրում է Daily Mail-ը:
Աշխարհի առաջատար փիլիսոփաներից մեկը`Ռոջեր Սթիրը, ստեղծել է «բարոյականության ԴՆԹ» թեստը, որի շնորհիվ կարելի է չափել 2 սեռերի ներկայացուցիչների բարոյականությունը և արժեհամակարգում տեղի ունեցած փոփոխությունները:
Թեստն անցկացվել է աշխարհի 200 երկրում և դրան մասնակցել են 60 հազ մարդ` տնօրեններից մինչ տնային տնտեսուհիներ: Մասնակիցներին տրվել են տարբեր հարցեր աշխատանքի, հասարակակն դիրքի և անձնական կյանքի վերաբերյալ հասկանալու համար, թե ինչն է ազդում բարոյական նկարագրի վրա:
Սթիրի հավաստմամբ`թեստի արդյունքները ցույց են տալիս, որ մարդու սեռն ու տարիքը ամենաուղիղ կապն ունեն նրա բարոյական նկարագրի հետ: Դրանք փաստում են, որ երեսունն անց կանայք ամենաբարոյական նկարագիրն ունեն, և այս միտումը նկատվում է մինչև 60 տարեկանը, երբ կանայք գտնվում են մտավոր և բարոյական ներուժի գագաթնակետում:
Սթիրը նշել է. «Կանայք հիմնականում որոշումներ են ընդունում`հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես դրանք կանրադառնան մյուսների վրա: Այս հանգամանքը փաստում է, որ կանաnց ընդունած որոշումներն ավելի արդյունավետ են: Իսկ տղամարդիկ որոշումներ կայացնելիս ավելի անհատական մոտեցում են ցուցաբերում: Մարդու բարոյական նկարագիրը բարելավվում է նաև տարիքի ձեռքբերման հետ մեկտեղ»:










