Տասնամյա ամերիկացին կույրերի համար համակարգչային խաղ է ստեղծել

17:10 • 16.04.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի տասնամյա բնակիչ Դիլան Վեյլը կույրերի համար նախատեսված համակարգչային խաղ է ստեղծել, գրում է Daily Mail-ը:

Հինգերորդ դասարանի աշակերտ Վեյլը ստեղծել է Quacky’s Quest (Բադի փնտրտուքները) խաղը` դպրոցում գիտական մրցույթի անցկացման շրջանակներում, որտեղ նրա գյուտն արժանացել է առաջին մրցանակի:

Տղան նշել է, որ այս խաղն առաջին հերթին ստեղծել է իր կույր տատիկի համար, որպեսզի նրանք միասին խաղան: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղի հերոս բադիկին պետք է տանել լաբիրինթոսի ճիշտ ճանապարհով, որպեսզի այն գտնի ոսկե ձուն:

Խաղը կույրերի համար առավելապես հարմարացված լինելու նպատակով Դիլանը դրա ստեղծման ժամանակ հիմնականում ուշադրություն է դարձրել ձայներին: Յուրաքանչյուր շարժումը`սխալ կամ ճիշտ քայլն, ունի իրեն հատուկ ձայնը, որոնք էլ, խաղացողը լսելով, հասկանում է, թե ինչ քայլ է կատարել:
 

Տասնամյա ամերիկացին կույրերի համար համակարգչային խաղ է ստեղծել