Նոր սարքը ճաշ եփելու հետ մեկտեղ էլեկտրաէներգիա է արտադրում (տեսանյութ)
Ամերիկյան Kickstarter կայքը, որը տարատեսակ տեխնիկական և մշակութային նախագծեր է ֆինանսավորում, աջակցել է նոր PowerPot V սարքի ստեղծման աշխատանքներին, տեղեկացնում է newsru.com կայքը:
Այս յուրահատուկ սարքի օգնությամբ հնարավոր է սնունդ պատրաստելու հետ մեկտեղ էլեկտրաէներգիա ստանալ: Հատուկ մարտկոցի շնորհիվ այն ստացված ջերմությունը էլելկտրաէներգիայի է վերածում:
PowerPot V-ի արտադրած հոսանքով հնարավոր կլինի միանգամից 2 բջջային հեռախոս, ձայնարկիչ և նույնիսկ պլանշետային համակարգիչ լիցքավորել:
Նշվում է, որ PowerPot V-ի արժեքը 199 դոլար է:










