Դուբայում կներկայացվի ոսկե iPad 3
Ընդամենը մեկ ամիս է անցել երրորդ սերնդի iPad պլանշետային համակարգչի վաճառքի մեկնարկից, իսկ Դուբայում արդեն նորույթի սիրահարների համար անակնկալ է պատրաստվել, հայտնում է luxurylaunches.com-ը:
Միացյալ Արաբական Էմիրությունների ոսկերչական խանութների ցանցը, հավանաբար, շատ գոհ է մնացել նախորդ տարի ոսկյա iPad 2-ի վաճառքից, և մոտ ժամանակներս Damas բուտիքներում արդեն հասանելի կլինի 24- կարատանոց ոսկուց պատրաստված iPad 3-ը:
Առաջին նմուշն արդեն պատրաստ է և կներկայացվի հաջորդ շաբաթ: Թանկարժեք սարքի համար կանցկացվի աճուրդ, իսկ ստացված հասույթը կտրամադրվի տեղի բարեգործական հիմնադրամներին:
Իսկ մնացած օրինակների արժեքը կլինի մոտ 4.559 դոլար:










