Հայտնի է iPhone 5-ի պաշտոնական ներկայացման ամսաթիվը

12:15 • 17.04.12

Կալիֆորնիայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնի է դարձել iPhone 5-ի պաշտոնական ներկայացման ամսաթիվը, հայտնում է բրիտանական BBC-ին:

Apple ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Լևինսոնը լրագրողներին հայտնել է, որ նոր սարքն ԱՄՆ-ում պաշտոնապես կցուցադրվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 27-ից նորույթը կհայտնվի վաճառքում` սկզբնական շրջանում միայն Միացյալ Նահանգներում:

Նոր iPhone-ը կթողարկվի երեք տարբերակներով` 16ԳԲ, 32ԳԲ և 64ԳԲ, որոնց արժեքը կլինեն համապատասխանաբար` 399, 449 և 499 դոլար:

Նոր սարքի մասին տեղեկություններ Apple-ի ներկայացուցիչները չեն հայտնել` պոտենցիալ գնորդների հետաքրքրությունը է’լ ավելի շարժելու համար:

Հայտնի է iPhone 5-ի պաշտոնական ներկայացման ամսաթիվը