Mercedes-Benz-ը կահույքի հավաքածու է ստեղծել
Mercedes-Benz ընկերությունն անվիճելիորոեն ասոցացվում է շքեղ մեքենաների հետ, սակայն ընկերությունն իր անունը որոշել է «անմահացնել» նաև կահույքի արտադրության ոլորտում, գրում է Foxnews-ը:
Համագործակցելով իտալական Formitalia կահույքագործական ընկերության հետ` ընկերությունը ստեղծել է կահույքի հավաքածու, որը կներկայացվի Միլանի Furniture Fair ցուցահանդեսին: Հավաքածուն բաղկացած կլինի բազմոցից, ճաշասեղանից, աթոռներից,տնային կինոթատրոնի համար նախատեսված տակդիրից, դարակներով պահարանից, մահճակալից և սպասքապահարնից: Կահույքի յուրաքանչյուր մասը կլինի դինամիկ, էլեգանտ և կկրի Mercedes-Benz Style լոգոն:
Mercedes-Benz Style-ի գլխավոր դիզայներ Գորդեն Վեգները նշել է.«Մեր ստեղծած կահույքից յուրաքանչյուրն արտահայտում է Mercedes-Benz-ի առաջադեմ, դինամիկ մեքենաների արտաքինը և առաջարկում է յուրահատուկ զգացողություններ նաև մեքենաներից դուրս»:
Հավաքածուն վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբերին:










