2050թ.-ին հասարակաց տներում ռոբոտ-մարմնավաճառներ կսպասարկեն այցելուներին
Նորզելանդացի գիտնականները, անցկացրած հետազոտության արդյունքում եկել են այն եզրակացության, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, 2050 թ.-ին աշխարհի բոլոր հասարակաց տներում ռոբոտ-մարմնավաճառները կսպասարկեն այցելուներին, տեղեկացնում է News.com.au կայքը:
Գիտնականները նշել են, որ հաճախորդները կվճարեն մոտ 10 հազ դոլար: Գումարը կներառի սեքսուալ բոլոր ծառայությունները:
Մասնագետների կարծիքով` ռոբոտ-մարմնավաճառները փորձի ձեռքբերման տեսանկյունից շատ հարմար կլինեն սկսնակ երիտասարդների համար, ինչպես նաև կնպաստեն իսկական մարմնավաճառների թվի կրճատմանը:
«2050թ. Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցում անդրոիդ տեսակի կանայք կանգնած կլինեն»,- ասել է հետազոտողների խմբի անդամ Յան Յոմանը:










