Եվրոպայի քարանձավաբնակ տղամարդիկ նախընտրել են շիկահերներին. հետազոտություն

13:16 • 18.04.12

Կանադացի հնէաբան Փիթեր Ֆրոսթի ղեկավարած գիտնական խմբի մասնագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սառցե դարաշրջանի վերջում Եվրոպայի հյուսիսի քարանձավաբնակ տղամարդկանց ավելի շատ գրավել են շիկահեր և կապույտաչյա կանայք, քան սևահերները, գրում է The Independent-ը:

 

Տվյալ դարաշրջանում տղամարդկանց զգալի մասը զոհվում էր բիզոնների, եղջերուների և մամոնտների որսի ժամանակ, ինչը, բնական է, հանգեցնում էր արական սեռի քանակի պակասությանը: Ուստի սևահերների ու շիկահերների միջև «դաժան պայքար» էր ծավալվում հակառակ սեռի ուշադրությունը գրավելու և զուգընկեր ձեռք բերելու համար:

 

«Քարանձավաբնակ տղամարդկանց` շիկահերներին նախընտրելու պատճառով է պայմանավորված այն փաստը, որ այժմ Եվրոպայի բնակչության ճնշող մեծամասնությունը շինահեր են և կապույտաչյա», - ասել է Ֆրոսթը:

 

Սակայն ժամանակակից տղամարդկանց ճաշակը կանանց հարցում զգալի փոփոխությունների է ենթարկվել: Վերջին ուսումնասիրությունների համաձայն` տղամարդկանց ավելի շատ սկսել են գրավել սևահերներն ու կարմրահերները, քան շիկահերները:

Եվրոպայի քարանձավաբնակ տղամարդիկ նախընտրել են շիկահերներին. հետազոտություն