Ճապոնացիները հաջողությամբ փորձարկել են անոթային լուծվող ստենտը

00:50 • 18.04.12

Ճապոնիայի գիտնականները հաջողությամբ փորձարկել են անոթային ստենտը, որը մի քանի տարվա ընթացքում լուծվում է, հաղորդում է HealthDay պարբերականը: Ճապոնիայի Սիգա նահանգի Բժշկական կենտրոնի  գիտական խմբի հետազոտությունը, որն իրականացվել է Կունիհիկո Կոսուգայի (Kunihiko Kosuga) ղեկավարությոմբ, հրապարակված է Circulation ամսագրում:

Լուծվող ստենտը ստեղծվել է ճապոնական Kyoto Medical Planning ընկերության կողմից: Այդ բժշկական սարքը ստեղծելիս կիրառվել են եգիպտացորենի օսլայից ստացված նյութեր: Ներկայում համաշխարհային պրակտիկայում կիրառվող ստենտերը պատրաստվում են մետաղից: Երբեմն դրանք պատվում են այնպիսի դեղերով, որոնք խոչընդոտում են, օտարածին մարմնի գոյությամբ պայմանավորված՝ թրոմբների գոյացումը:

Միջին հաշվով, լուծվող ստենտերի ցուցանիշները գերազանցել են մետաղականներին և երեք տարվա ընթացքում լուծվել են, առանց դրանց տեղադրված հատվածում անոթի պատերի վրա փոփոխություններ առաջացնելու:

 

Ճապոնացիները հաջողությամբ փորձարկել են անոթային լուծվող ստենտը