Նորաստեղծ էլեկտրալամպերը կծառայեն 20 տարի

19:03 • 18.04.12

Հոլանդական Phillips ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին էլեկտրալամպը, որը բացառիկ արդյունավետություն ունի.այն կարող է ծառայել մինչև 20 տարի, գրում է Daily Mail-ը:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսը 10 մլն մրցանակային ֆոնդով մրցույթ էր հայտարարել, որի շրջանակներում պետք է ստեղծվեր հոսանք խնայող այնպիսի էլեկտրալամպ, որն օգտագործումից դուրս կմղեր ներկայում կիրառվող սովորական լամպերը: Phillips-ի գյուտը հաղթող է ճանաչվել այս մրցույթում, քանի որ այն ի տարբերություն սովորական 60 վատտ հզորությամբ լամպերի օգտագործում է ընդամենը 15 վատտ հոսանք:

 

Գյուտի միակ բացասական կողմն այն է որ այն բավական թանկ է` 60դոլար ներկայում գործածավող լամպերի համեմատ, ինչը պայմամավորված է էլեկտրալամպի բաղկացուցիչ մասերի` հատկապես որակյալ չիպերի բարձր գնով:

 

Սակայն համացանցի միջոցով էլեկտրալամպի գնման դեպքում դրա գինը կկազմի 50 դոլար:

 

Էլեկտրալամպն անցել է համապատասխան բոլոր ստուգումներն ու փորձարկումները և վաճառքի կհանվի հաջորդ կիրակի:

Նորաստեղծ էլեկտրալամպերը կծառայեն 20 տարի