Անտեսված կանայք ամենաշատն են հակված են բրենդային հագուստ գնելուն
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «հասարակության մեջ իրենց տեղը չգտած և անտեսված կանայք», ցանկանալով ուշադրություն գրավել, ավելի շատ են հակված մեծ գումարներ վատնել թանկարժեք բրենդային հագուստ և պարագաներ ձեռք բերելու վրա, գրում է Daily Mail-ը:
Գիտնականների անցկացրած 4 փորձերում ներգրավված են եղել 2 տիպի` «մերժված» և «անտեսված» կանայք: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ անտեսված կանայք նախընտրում են ավելի աչքի ընկնող բրենդային հագուստ, ինչն, ըստ գիտնականների, ինքնահաստատման և ուշադրության կենտրոնում հայտնվելու փորձ է: Տվյալ տիպի կանանց մոտ բացակայում է նաև այլոց մասին հոգալու և խնամելու ցանկությունը:
Սակայն մերժվածների դեպքում ամեն ինչ այլ է.նրանք հետաքրքրված չեն բրենդային հագուկապով և նախընտրում են զբաղվել հասարակական գործունեությամբ` մասնավորապես բարեգործությամբ:










