ՀՀ ԳԱԱ–ն և Միավորված ավիաշինական կորպորացիան համաձայնագիր կստորագրեն

11:14 • 19.04.12

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանը ապրիլի 20-ին կստորագրեն 5-ամյա գիտատեխնիկական եւ նորարարական համագործակցության Համաձայնագիր:


Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության՝ համաձայնագրի նպատակն է աջակցել միմյանց` լուծելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ավիաշինական համալիրի պահպանման, մրցունակության բարձրացման եւ գիտաարտադրական պոտենցիալի զարգացմանն ուղղված խնդիրները, հետագա ինտեգրման պայմաններում միավորել ինտելեկտուալ, արտադրական եւ ֆինանսական ռեսուրսները ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման համար:


Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ում: Զեկույցով հանդես կգա Միխայիլ Պողոսյանը:Նախատեսվում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանի, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների եւ առաջատար գիտնականների համատեղ մամուլի ասուլիսը:տ
 

ՀՀ ԳԱԱ–ն և Միավորված ավիաշինական կորպորացիան համաձայնագիր կստորագրեն