Շրի Լանկայում հավն առանց ձու ածելու ճուտ է լույս աշխարհ բերել
Շրի Լանկայում հավն առանց ձվադրման ճուտ է լույս աշխարհ բերել, հայտնում է BBC-ն: Ճուտիկն առողջ ու լիովին ձևավորված է լույս աշխարհ եկել, սակայն հավը ծննդաբերության ժամանակ ստացած ներքին պատռվածքներից սատկել է:
Անասնաբույժների խոսքով` բեղմնավորված ձվաբջիջը 21 օրում վերածվել է ամբողջական ճուտիկի:
Հավի ծննդաբերության լուրը լրատվամիջոցներին առիթ է տվել կատակել ձվի ու հավի մասին փիլիսոփայության շուրջ: «Հավն ավելի վաղ է եղել, քան ձուն». Շրի Լանկայի թերթերից մեկն այսպես է վերնագրել իր հոդվածը:










