ՌԴ ՊՆ-ն հրթիռային մեկնարկները հայտնաբերող արբանյակներ է պատվիրել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Միասնական տիեզերական համակարգի մաս կազմող արբանյակների ստեղծման պայմանագիր է կնքել: Այդ արբանյակները կհետևեն և կհայտնաբերեն Երկրից մեկնարկող հրթիռներին, այս մասին` «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը:
«Այս տարի ՊՆ-ի պատվերով տարբեր նշանակության մի քանի արբանյակներ դուրս կբերվեն ուղեծիր», - պատմել է Սուխորուկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր Միասնական տիեզերական համակարգի ստեղծման մասին, սակայն նոր արբանյակների ստեղծման մասին հայտարարություններ չեն եղել: «Աչք» հին դասի վերջին սարքը, որը նախատեսված էր հրթիռների մեկնարկների դիտարկման համար, ըստ գործակալության, ուղեծիր է դուրս բերվել 2012թ. մարտին:










