Ռոմանտիկ հարաբերությունները «ղեկավարում են» կանայք. հետազոտություն
Բջջային հեռախոսներից կատարված զանգերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք ավելի շատ են զանգում իրենց ամուսիններին, քան որևէ այլ անձի, գրում է «Բի-Բի-Սի»-ն:
«Իրավիճակը» փոխվում է այն ժամանակ, երբ իրենց դստրերը երեխա են ունենում, ինչից հետո կանանց կյանքի ամենակաերևոր մարդիկ դառնում են իրենց դստրերը», - ասված է Scientific Reports ամսագրում տպագրված հետազոտության մեջ:
Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ տղամարդիկ իրենց կանանց հաճախակի զանգում են հարաբերությունների միայն առաջին յոթ տարիների ընթացքում: Այնուհետև նրանց ուշադրությունը սևեռվում է ընկերների վրա:
Արդյունքները ստացվել են երեք միլիոն մարդու բջջային հեռախոսների տեքստերի վերլուծության արդյունքում:
Ուսումնասիրության համահեղինակ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոբին Դանբարի խոսքերով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ սիրախաղը կնոջ համար ավելի կարևոր է, քան տղամարդու:
«Դա առաջին լուրջ ապացույցն է, որ ռոմանտիկ հարաբերությունները «ղեկավարում են» կանայք», - ասել է նա:










