Աֆրիկայի ընդերքում «թաքնված» են ջրային հսկայական պաշարներ. հետազոտություն
Գիտնականները հայտնաբերել են, որ աֆրիկյան մայրցամաքը, որը հաճախ «տառապում է» երաշտից, իրականում չափազանց հարուստ է ստորջրյա ջրերի պաշարներով, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Բրիտանական երկրաբանական ծառայության հետազոտողները ստեղծել են ջրային պաշարների մանրամասն քարտեզ և գնահատել են դրանց օգտագործման պոտենցիալ օգուտը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Research Letters. ամսագրում:
Գիտնականները պնդում են, որ Աֆրիկայում ստորջրյա ջրերի ծավալը 100 անգամ գերազանցում է մակերեսին եղած ջրի ծավալին: Ընդ որում, գիտնականների կարծիքով, հորերի հորատումը և լայնածավալ արդյունահանումը պաշարների օգտագործման լավագույն միջոցը չէ: Փոխարենը, նրանք առաջարկում են ստեղծել հորերի ցանց, որոնք կկառավարվեն ձեռքի պոմպերի միջոցով:
Խմելու ջրի պակասի խնդիրը օրհասական է Աֆրիկայի բազմաթիվ շրջաններում: Ըստ վիճակագրության տվյալների՝ աֆրիկյան մայրցամաքի մոտ 300 մլն բնակիչ մաքուր ջրի կարիք ունի:










