Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև
Ապրիլի 20-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արտգործնախարարության կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական և գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:
Հայ և վրացի դիվանագետներն անդրադարձել են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Երկուստեք գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ և ընդգծել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարևորությունը:









