Atlantic Cruise բեռնանավի վրա Սիրիայի համար նախատեսված զենք չի հայտնաբերվել

21:01 • 20.04.12

Գերմանական Atlantic Cruise բեռնանավի վրա, որը Սիրիա զենք տեղափոխելու կասկածանքով կալանվել է Թուրքիայում, 30 տոննա պայթուցիչներ են հայտնաբերվել, որոնք կիրառվում են երկրաբանական աշխատանքների համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով նավի շահագործումը իրականացնող` գերմանական Bockstiegel նավագնացային ընկերության ներկայացուցչի խոսքին:

«Atlantic Cruise-ը պայթուցիչներ էր տեղափոխում Ադրիատիկ ծովի ափին գտնվող Չերնոգորիայի Բար քաղաք», - նշել է ընկերության ներկայացուցիչը: Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե նավը ժամեր շարունակ կապի դուրս չի եկել և հնարավոր չի եղել պարզել նավի գտնվելու վայրը: