iPhone-ը փամփուշտներից պաշտպանելու համար զրահապատ պատյան է ստեղծվել
Ճապոնական Marudai ընկերությունը iPhone-ի և iPad-ի համար հատուկ զրահապատ պատյան է ստեղծել, որը կպաշտպանի այն նույնիսկ ատրճանակաի փամփուշտից, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:
Զրահապատ պատյանը կարժենա 650 ԱՄՆ դոլար: Նշվում է, որ այն հատուկ անցքեր ունի տեսախցիկի համար:
2 կգ-անոց պատյանն իրենից ներկայացնում է 2.5սմ պաղպատյա թերթիկ, որը կարող է կանխել նույնիսկ 50 տրամաչափի փամփուշտի հարվածը:










