Ամերիկացին «խնայող» լապտեր է ստեղծել (տեսանյութ)

13:08 • 20.04.12

Ամերիկացի գյուտարար Ռենդի Սրաֆանը հասարակ լապտերը վերածել է «խնայող» լապտերի: Ռենդիի ստեղծած սարքի շնորհիվ նոր լապտերն անհամեմատ շատ էլեկտրաէներգիա է խնայում, տեղեկացնում է News.com.au կայքը:

 

Լապտերն աշխատում է էլեկտրոդի մեջոցով, որն ամրացվում է մարդու դեմքին: Աչքը թարթելու կամ հորանջելու դեպքում լապտերն անջատվում է:

 

«Կարծում եմ, սա շատ զավեշտալի է»,- ասել է Ռենդին, հավելելով, որ հորանջելու կամ աչք թարթելու ժամանակ այպես թե այնպես մենք չենք օգտվում լապտերի «ծառայությունից»:

 

«Վստահ եմ, որ գալիք սերունդներն ինձ շնորհակալ կլինեն այս գյուտի համար»,- ավելացրել է գյուտարարը:
 

 

Ամերիկացին «խնայող» լապտեր է ստեղծել (տեսանյութ)