Ամերիկացի գիտնականները լաբարատորիա կհիմնեն Էվերեստի վրա

13:24 • 20.04.12

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Mayo Clinic-ի մի խումբ գիտնականներ և հետազոտողներ պատրաստվում են լաբարատորիա հիմնել աշխարհի ամենաբարձր լեռան`Էվերեստի վրա` մարդկանց վրա` ծովի մակարդակից բավական չափազանց բարձր գտնվելու ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով, գրում է The Guardian-ը:

 

Գիտնականները ցանկանում են հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ծովի մակարդակից բավական մեծ բարձրության վրա գտնվող մարդու ֆիզիոլոգիայի վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա օգնել սրտային և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց:

 

Հետազոտությունների ղեկավար Բրյուս Ջոնսոնը խմբի մյուս 8 անդամների հետ արդեն ժամանել է Էվերեստի հարևանությամբ գտնվող Lulka օդանավակայանը: Նրանցից 1 շաբաթ կպահանջվի Էվերեստի ճամբար հասնելու համար, որը գտնվում է 5,300 մ բարձրության վրա:
 

Ամերիկացի գիտնականները լաբարատորիա կհիմնեն Էվերեստի վրա