Boeing-ը ԱՄՆ օդուժի համար «լուրջ խաղեր» կստեղծի

21:16 • 20.04.12

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Boeing ընկերությանն են հանձնել 9,17 մլն ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիրը, որով նախատեսվում է փորձարարական «լուրջ» խաղեր մշակել զինծառայողների համար, հաղորդում է ԱՄՆ ՊՆ-ի կայքը:

«Լուրջ խաղերի» նպատակը զինծառայողների պատրաստումն է և հետախուզական տվյալների հետ աշխատելիս նրանց մասնագիտական ունակությունների գնահատումը:

Խոսքը սովորական համակարգչային խաղերի՞, թե՞ սիմուլացիոն ծրագրերի մասին է՝ չի պարզաբանվում:

Նշվում է, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ի համար խաղերի ստեղծմամբ կզբաղվի Boeing –ի գիտահետազոտական ստորաբաժանումը` Engineering, Operations & Technology-ն:

ԱՄՆ ՊՆ-ի պատվերի կատարումը Boeing-ը պետք է իրականացրած լինի մինչև 2015թ. դեկտեմբերի 19-ը:

 

Boeing-ը ԱՄՆ օդուժի համար «լուրջ խաղեր» կստեղծի