Մեդվեդևի ժամացույցը նաև հեռախոս է ու հեռուստացույց (լուսանկարներ)

23:33 • 20.04.12

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կառավարական հանդիպումներից մեկին ներկայացել է նոր ժամացույցով, տեղեկացնում է Обозреватель-ը:

Պարզվել է, որ Մեդվեդևը տեխնիկական նորույթների սիրահար է և իր հին ժամացույցը փոխարինել է նոր HD3-ով, որը նաև ներկառուցված հեռախոս ունի:

HD3-ը նաև սեփական բազկիդ վրա հեռուստացույց նայելու հնարավարություն է տալիս: Ժամացույցն ունի նաև օրագրի գործառույթ:

Նոր-նոր թողարկված ժամացույցի արժեքը 5 հազար դոլար է: Առայժմ Ռուսաստանում ուրիշ ոչ ոք նման ժամացույց չունի:
Մեդվեդևի նախկին ժամացույցը S9110 Watchphone էր Samsung-ից, որն իր մեջ ուներ ձայնագրիչ, բարձրախոս, նվագարկիչ և հեռախոս:

HD3-ն արտադրվում է Շվեյցարիայում:
 

У Медведева появились часы со встроенным телевизором. Фото, видео

 

 

Մեդվեդևի ժամացույցը նաև հեռախոս է ու հեռուստացույց (լուսանկարներ)