Գիտնականները հաստատել են անտիկ հույն պատմաբան Հերոդոտոսի խոսքերը
Գերմանացի երկրաբանները Հունաստանի հյուսիսում ապացույցներ են գտել, որ 2500 տարի առաջ հնագույն քաղաք Պոթիդեան պարսիկ զավթիչներից փրկվել է ցունամիի շնորհիվ, ինչպես և նկարագրել է հույն պատմաբան Հերոդոտոսը:
Գիտնականների հետազոտությունը հաստատել է անտիկ պատմաբանի խոսքերը, որ մ.թ.ա 473թ-ին Պոթիդեա քաղաքի պաշարման ժամանակ հսկա ալիքները սպանել են հարյուրավոր պարսիկ զինվորների:
Աախենի համալսարանի գիտնականները նաև եզրակացրել են, որ այդ տարածքը պետք է ընդգրկվի հունական այն շրջանների ցանկում, որտեղ ցունամիի առաջացման վտանգ կա:










