Սյունիքի մարզպետարանը զրպարտություն է որակում Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը

17:56 • 20.04.12

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը ու «վստահեցումներն», որոնք վերաբերում էին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, «առնվազն անհեթեթ» են համարվում:

Հիշեցնենք, որ այսօր Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այն տեղեկատվությունը, թե «Հայէներգոինստիտուտի»՝ Սարյան 33 հասցեում գտնվող շենքը, որում տեղակայված է ՀՔՄ գրասենյակը, ձեռք է բերվել սփյուռքահայ բարերար ներկայացած Սենիկ Ջուլհակյանի կողմից, կեղծ է, քանի որ Սենիկ Ջուլհակյանը «ավանտյուրիստ է և ոչինչ չունի, իսկ նրա «մեջքին կանգնած է» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,– մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: