Ավիավթար Իսլամաբադի մոտ. զոհվել է 118 մարդ
Իսլամաբադի մոտակայքում Boeing 737 ինքնաթիռի վթարի հետանքով 118 մարդ է զոհվել. տեղեկացնում է dawn.com կայքը` հղում անելով Պակիստանի պաշտպանության նախարարությանը:
Ըստ որոշ տվյալների` Boeing 737 բախվել է Պակիստանի օդուժի ավիաբազաներից մեկին: Ինքնաթիռում եղել է 127 մարդ: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները:









