Արմեն Մազմանյանը չի հավատում, որ Բրյուսովի ուսանողների հավաքն ինքնաբուխ է
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Բրյուովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանից «ոչ մուռ է հանում, ոչ էլ ղաստիություն (դիտավարություն) անում, այլ գործում է իր օրենքների չափի մեջ», այս համոզմանն է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ով չի հավատում, որ «Բրյուսովի ուսանողների հավաքն ինքնաբուխ է»:
«Որպես մանկավարաժ, պրոֆեսոր, Եվրոխորհրդարանի փորձագետ, բա դու չես ամաչում, երեխեքին գցում ես այս պատմության մեջ: Բա սա քաղաքականությո՞ւն չի, ի՞նչ ա, տհասություն ա՞: Ինչպե՞ս ես դու քեզ թույլ տվել, որ ուսանողները դուրս գան գոռան «Զոլյան, Բրյուսով»»,- այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց նա:
Թատերականի ռեկտորը նշեց, որ եթե մարդը տարվա մեջ 55 գործուղում ունի, որպես ռեկտոր կամ եվրոդիտորդ, ապա, ըստ նրա, հասկանալի է դառնում, որ ժամանակի օրերի մասով ինքն իրավունք չունի լինել ռեկտոր:
Արմեն Մազմանյանն իր սեփական կարծիքն ունի Սուրեն Զոլյանի մասին, որը, նրա խոսքերով քաղաքում բոլորը գիտեն: «Ես նրան չեմ բարևում վաղուց։ Ինչո՞ւ, դա իմ ու նրա ներքին խնդիրներն են: Ունեմ կարծիք, որ նա բոնապարտիստ է, պուճուր ժամանակ Ալֆրեդ Թեյեր Մեհեն է կարդացել, փողոցում մի քիչ շատ են ճնշել, հենց դառելա ռեկտր, էդ երկիրը սկել է կառավարել որպես իմպեռատոր, շատ ինքնաբավ և հիմա էլ երևում է, որ ասում ա լավ եմ անում, ես եմ, ես եմ, ես եմ»,-ասաց նա:
Մազմանյանի գնահատականով, եթե ինքը լիեր Զոլյանի փոխարեն, ով որոշել է Աշոտյան քաղաքցուն անպատվել, հայհոյել կամ կարծիք հայտնել, ապա դիմում կգրեր և իրեն կազատեր ստորադաս լինելու պարտավորությունից, ու հետո ինչ կուզեր կասեր:
«Եթե ես դա չեմ անում, կնշանակի ես արդեն մտածված քաղաքականություն եմ անում: Այսքան տարի ես Զոլյանին տղամարդ չգիտեմ, փողոցում սենց տղայավարի խոսացող, նենց տպավորություն է, որ մեջքին դոպինգ են սրսկել, դուխա առել, դա իր բնավրությունը չի, ես չեմ հավատում»,- ասաց նա:
Մազմանյանը հավատացնում է , որ ԵՊԼՀ-ի ներքին վիճակին ինքն արդեն 8 տարի է շատ լավ ծանոթ է. «Ես տեսնում եմ, թե ինչպես է դասախոսների արտահոսքը համալսարան, ամբիոնի վարիչներ, դոկտորներ, սաղ են դուռակ, տասնյակներ, և մի մարդ ով իմ ազգականն է, որին ես ամեն օր արգելում եմ դիմում գրել»:









