Մինի լողավազան, որից երբեք ջուր չի թափվում
Իտալական Zucchetti ընկերությունը մինի լողավազան է ստեղծել, որը կարող է տնային պայմաններում փոխարինել սպա կենտրոնը, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:
Յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ լողավազանից ոչ մի կաթիլ ջուր դուրս չի թափվում: Նախագծի հեղինակներն են իտալացի ամուսիններ Լյուդովիկա և Ռոբերտո Պալոմբաները:
Լողավազանն օժտված է մերսման և ջրի ջեռուցման բացառիկ հատկություններով: Լողավազանի տակ տեղակայված են դիոդային ետնալույսեր:










