Վրաստանը դադարեցրել է «Միր» հեռուստաալիքի հեռարձակումը, ինչը հիմնավորվել է ԱՊՀ-ի կազմում չլինելով

23:48 • 20.04.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով դադարեցվել է «Միր» միջպետական հեռուստառառիոընկերության հեռարձակումը Վրաստանում: Հրամանը կապված է երկրի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու հետ, «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:


«2008թ. պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ կազմից, և այդ գործընթացը մինչ օրս շարունակվում է այն իմաստով, որ Վրաստանը դուրս է գալիս համաձայնագրերի տարբեր մասերից, որոնք ընդունված են ԱՊՀ շրջանակում: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված «Միր» հեռուստաալիքի հետ կապված համաձայնագրի դադարեցման մասին հրամանը», - հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը:


Վրաստանի տարածքում ««Միր» միջպետական հեռուստառառիոընկերության անկախ և անկաշկանդ գործունեության իրականացման վերաբերյալ միջազգային-իրավական երաշխիքների» համաձայնագիրը դադարեցնող հրամանը Սաակաշվիլին ստորագրել է ապրիլի 18-ին: