ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային «սրբազան պատերազմով» է սպառնում

23:38 • 20.04.12

Հյուսիսային Կորեայում բազմահազարանոց ցույցեր են անցել, որոնց ընթացքում բողոք է արտահայտվել Հարավային Կորեայի կողմից ԿԺԴՀ-ի հրթիռային մեկնարկը քննադատելու դեմ, հաղորդում է BBC-ն:


Ըստ գործակայության, Փհենյանում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներն իրենց աջակցությունն են արտահայտել Հարավային Կորեայի դեմ «սրբազան պատերազմ» սկսելու կոչին, եթե այն ներողություն չխնդրի իր արտահայտությունների համար:


Ավելի վաղ, Սեուլը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն հսկայական գումարներ է ծախսում սպառազինության վրա, փոխանակ այդ գումարով իր սովյալ ժողովրդին կերակրելու:


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեան հեռահար հրթիռային մեկնարկ նախաձեռնեց, որը անհաջողությամբ ավարտվեց: Փորձագետների գնահատմամբ, այդ փորձարկումը երկրին 850 մլն ԱՄՆ դոլար է արժեցել: